ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել Արցախում նյութական և մշակութային արժեքները չտարհանելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել Արցախում նյութական և մշակութային արժեքները չտարհանելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020 թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝  2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կնքված հայտարարությունից առաջ՝ Արցախի Հանրապետության վրա զինված հարձակման ընթացքում և համատեղ հայտարարությունից հետո, պահպանվող ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում Արցախի Հանրապետության պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  նյութական և մշակութային արժեքները չտարհանելու և այդպիսով պետությանը առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում իրականացվում են դատավարական և քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում