Լրացնելով անձնական տվյալներ՝ կդառնաք խաբեության զոհ․ «Ֆեյսբուք»-ում կեղծ տեղեկություն է տարածվում
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր խմբերում կեղծ տեղեկություն է տարածվում՝ իբր մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, համաձայն որի՝ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի հատկացվում է միանվագ 25 հազար դրամ աջակցություն։
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունն ու զգուշացնում, որ դա ապատեղեկատվություն է:
«Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։ Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ