Վրաստանն ՈւԵՖԱ-ից 9.25 մլն եվրո կստանա

Վրաստանն ՈւԵՖԱ-ից 9.25 մլն եվրո կստանա

Վրաստանը Եվրո-2024-ին մասնակցելու համար կստանա 9,25 մլն եվրո մրցանակային գումար, հայտնել են եվրոպական ֆուտբոլային միությունում: Այդ գումարը ՈւԵՖԱ-ն հատկացնում է Եվրոպայի առաջնության յուրաքանչյուր մասնակից երկրի համար։

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ՝ 11 մետրանոցներով 4:2 հաշվով հաղթելով Հունաստանին (խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով): 

Վրացական թիմն այժմ կխաղա F խմբում: նրա մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Թուրքիայի և Չեխիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Գերմանիայում՝ 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը: Եվրո-2024-ի մրցանակային ֆոնդը հասել է ռեկորդային՝ 371 միլիոն եվրոյի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում