Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 178.9 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 178.9 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Բազմաղբյուր գյուղում՝ 1500 քմ, 

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 6000 քմ, Վեդի քաղաքում՝ 2.8 հա, Արտաշատ քաղաքում՝ 300 քմ, Ռանչպար գյուղում՝ 11.7 հա, Դվին գյուղում՝ 800 քմ, Լուսառատ գյուղում՝ 5 հա,

Արմավիրի մարզի Արաքս գյուղում՝ 150.2 հա, Գայ գյուղում՝ 200 քմ, Արտամետ գյուղում՝ 1․5 հա,

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում՝ 3.5 հա, Վարդենիկ գյուղում՝ 1 հա,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 400 քմ, Եղվարդ քաղաքում՝ 1․2 հա, 

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 600 քմ, Թխկուտ գյուղում՝ 1200 քմ, Առաջաձոր գյուղում՝ 2000 քմ,

Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 200 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 178.9 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում