Ուկրաինայի իշխանությունները հայտնել են ևս 3,8 հազար մարդու տարհանման մասին
Ուկրաինայի իշխանությունները երեքշաբթի մարդասիրական միջանցքներով տարհանել են ավելի քան 3800 մարդու։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, Ուկրաինայի չվերահսկվող տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։
«Այսօր տարհանվել է 3846 մարդ»,- գրել է Վերեշչուկը Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ 2216 մարդ սեփական տրանսպորտով մարդասիրական միջանցքներով ժամանել է Զապորոժիե քաղաք։ Դրանցից 1496-ը Մարիուպոլից և 720-ը՝ Պոլոգի, Վասիլևկա, Բերդյանսկ և Մելիտոպոլ քաղաքներից, որոնք գտնվում են Զապորոժիեի շրջանում։
Կարծիքներ