Մոսկվայում ապօրինի ակցիային 5000-ից ավելի մարդ է հավաքվել
Մոսկվայի կենտրոնում, ժամը 20:00-ի դրությամբ, հաջակցություն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ակցիային հավաքվել է շուրջ 5100 մարդ: Այդ մասին վկայում են Mob Counter սոցիալական և քաղաքական իրադարձությունների ժամանակ մարդկանց հաշվարկման ծառայության տվյալները, գրում է «Իզվեստիան»:
Նշվում է, որ հավաքվածների մեջ հաշվի են առնվում լրագրողներն ու սովորական անցորդները:
Ապրիլի 21-ին չարտոնված ակցիաներ են տեղի ունենում Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք քաղաքներում: ՆԳՆ-ն նախօրեին քաղաքացիներին հորդորել է չմասնակցել դրանց և զգուշացրել է այս իրադարձությունների ժամանակ սադրանքների ռիսկերի մասին:
Կարծիքներ