Ռուսաստանը չի ծրագրում Թուրքիայից գնել «Բայրաքթար» հարձակողական անօդաչու թռչող սարքեր
Ռուսաստանը չի պատրաստվում Թուրքիայից գնել «Բայրաքթար» հարձակողական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին «Ինտերֆաքս» -ին հայտնել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից:
«Ռուսաստանը ներկայումս չի քննարկում Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր գնելու հնարավորությունը, քանի որ ունի այս դասի «Օրիոն» սեփական անօդաչու թռչող սարքեր, որոնք մատակարարվում են ինչպես Ռուսաստանի զինված ուժերին, այնպես էլ արտահանվում են», - ասել է ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:
Կարծիքներ