Նրանք կանեն այն, ինչ արեցին 108 տարի առաջ թուրքերը նախնիներիս․ Թանկյանը՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին
Ադրբեջանը մտադիր է էթնիկ զտումներ իրականացնել Արցախում։
Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում գրել է System of a Down խմբի վոկալիստ, երաժիշտ Սերժ Թանկյանը։
«Ադրբեջանը 9 ամիս սովամահ անելուց հետո հսկայական ծրագրված գրոհով հարձակվում է Լեռնային Ղարաբաղի հայերի վրա՝ նպատակ ունենալով էթնիկ զտումներ իրականացնել հայերի պատմական հողերում։
Նրանք մի պահ դադար կառնեն և կբացեն Լաչինի միջանցքը, միայն որպեսզի անեն այն, ինչ 108 տարի առաջ Օսմանյան թուրքերն արեցին իմ նախնիներին։ Նրանք, ովքեր կմնան, կձերբակալվեն կամ կսպանվեն։ Իսկ միջազգային հանրությունը՝ առանց Ռուսաստանի, որը նրանց կանաչ լույս տվեց, ոչ մի քայլ չի ձեռնարկել, ինչպես 108 տարի առաջ։ #Neveragain-ը չպետք է կիրառվի իմ ժողովրդի վրա։ Խնդրում եմ քայլեր ձեռնարկեք, ցույց տվեք ձեր ղեկավարներին, որ դուք զայրացած եք։ Տեղեկացրեք այլոց, ընդդիմացեք, բղավեք, որպեսզի վերջ դնեք աշխարհի անտարբերությանը»,- գրել է նա:
Կարծիքներ