Սարատովի մարզում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Սարատովի մարզում ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Սարատովի մարզի Մարկսովսկի շրջանում թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

«Տեղի բնակիչները հայտնում են, որ  թեթև շարժիչով ինքնաթիռ է ընկել Մարկսովսկի շրջանում, դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների և իրավապահ մարմինների աշխատակիցները», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, տեղի բնակիչների խոսքով, ինքնաթիռն ընկել է ջրամբարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում