Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը ձեռնարկվում են Ադրբեջանի հետ խորհրդակցությունից հետո. Չավուշօղլու
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մոտ ապագայում Հայաստանի դեսպանատան բացումըկարող է տեղի չունենալ, քանի որ նախ պետք է այլ քայլեր ձեռնարկել, մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, փոխադարձ օդային հաղորդակցություն է սկսվել, հայկական օդ զուգահեռ, նախ պետք է ճանապարհներ պատրաստել, վերականգնել կամուրջը։ Եվ մենք արդեն ունենք կամուրջի կառուցման պայմանավորվածություններ»,- ասել է նա։
Չավուշօղլուն մանրամասնել է, որ ցամաքային սահմանի բացումը ենթադրվում է իրականացնել «դիվանագիտական անձնագրերի սեփականատերերի կամ երրորդ երկրների շարքային քաղաքացիների համար»։
Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի հետ սահմանային հատվածում կա «պատմական Մետաքսի ճանապարհի 900-ամյա կամուրջ, որը պետք է վերականգնվի և ամրացվի որպես տարանցման ապահովման համար։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր քայլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվում է Ադրբեջանի հետ խորհրդակցություններից հետո։
Կարծիքներ