Տաջիկստանի և Ղրղզստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է Ղրղզստանի 34 քաղաքացի
Ղրղզստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունը շաբաթ օրը հաղորդել է, որ Տաջիկստանի հետ սահմանին զինված բախումների ընթացքում զոհված ղրղզ բնակիչների թիվը հասել է 34-ի:
«Վերջին տվյալների համաձայն՝ տուժածների ընդհանուր թիվը կազմում է 173 մարդ, որից 34-ը զոհվել են», – ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր 33 մահացածի մասին:
Նախարարության տվյալներով՝ 173 տուժածներից 31-ը զինվորականներ են, մեկը՝ բուժաշխատող, 131-ը՝ քաղաքացիական անձինք, մյուս 10-ի վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են։
Բախումների ընթացքում Ղրղզստանում այրվել կամ ավերվել են մի քանի տասնյակ շենքեր, այդ թվում՝դպրոց, սահմանապահ կետ և հրշեջ կայան:Հակամարտության գոտուց տարհանվել է ավելի քան 27 հազար մարդ:
Կարծիքներ