Իսպանիայում մայիսմեկյան ակցիային մասնացել է մոտ հարյուր հազար ակտիվիստ
Իսպանիայում մայիսմեկյան տոնին մասնակցել է մոտ հարյուր հազար մարդ: Ակտիվիստների երթն անցել է Մադրիդի կենտրոնով՝ փոխանցում է РИА Новости-ն:
Աշխատանքի օրվան նվիրված ակցիային մասնակցել են Իսպանիայի մի քանի նախարարներ, ինչպես նաև երկրի փոխվարչապետ Կարմեն Կալվոն:
Մադրիդի տարբեր հատվածներում ակցիաներն անցկացվել են իրավապահների ներկայությամբ: Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինից և խիստ սահմանափակումներից հետո արհմիությունները մայիսի մեկին առաջին անգամ են դուրս գալիս փողոց:
Կարծիքներ