Անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ․ եղանակը Հայաստանում
ԱԻՆ-ից հայտնում են, որ Հայաստանում օգոստոսի 17-ի երեկոյան ժամերին, 20-21-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում՝ օգոստոսի 21-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ