Վլադիվոստոկում կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային խաղերի մարզական ավանի բացման արարողությունը. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Վլադիվոստոկում հուլիսի 27-ին կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային խաղերի մարզական ավանի բացման արարողությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի պատվիրակները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք՝ Հայաստանի պատվիրակության ղեկավարը ԿԳՄՍՆ բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանն է:
Մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հուլիսի 28-ին: Բացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի սամբոյի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր Ռոբերտ Սիմոնյանը:
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային խաղերում Հայաստանը 21 մարզիկով ներկայացված կլինի 7 մարզաձևերում՝ սամբո, հրաձգություն, կոխ ըմբշամարտ, սեղանի թենիս, լողափնյա վոլեյբոլ, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն:
Կարծիքներ