Ռեփեր Solo 45-ը 24 տարի ազատազրկման է դատապարտվել տասնյակ բռնաբարությունների համար
Ռեփեր Solo 45-ը (իրական անունն Էնդի Անոկի), դատապարտվել է 24 տարի ազատազրկման, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ռեփերը չորս կնոջ բռնի ուժով պահել է իր մոտ ու անընդհատ բռնաբարել նրանց:
Նրա գործողություններից տուժած կանայք նկարագրել են՝ ինչպես է ռեփերն իրենց ծեծել, սպառնացել զենքով, կապկպել ու ջուր լցրել դեմքներին՝ բռնության սարսափելի գործողությունները տեսանկարելով իր բջջայինով: Կանայք խոստովանել են, որ ռեփերն իրենց ժամերով տանջել է:
Պարբերականը հավելում է, որ նրա գործած հանցանքների տեսագրություններն այնչափ դաժան ու ինտիմ են եղել, որ դատական նիստի մասնակիցներից շատ քչերին է թույլ տրվել տեսնել դրանք:
33-ամյա արտիստը նշել է, որ իրեն դուր է եկել կանանց ահաբեկելը, սակայն ինչ վերաբերում է բռնաբարություն հիշեցնող սեռախաղին, ապա դա տեղի է ունեցել փոխհամաձայնությամբ:
Ընդհանուր առմամբ, Solo 45-ը մեղավոր է ճանաչվել 21 բռնաբարության համար:
Կարծիքներ