«Քիմն ասես թակարդում լինի՝ Քանյեին սիրում է, բայց չգիտի՝ ինչպես վարվել». Daily Mail-ը հայտնել է, որ աստղային զույգն արդեն մեկ տարի առանձին է ապրում
Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն ու Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նոր չէ, որ գտնվում են ընտանեկան ճգնաժամում:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իրականում աստղային զույգն արդեն մեկ տարի առանձին է ապրում: Նշվում է, որ 43-ամյա ռեփերն անցած տարվանից տեղափոխվել է զույգի՝ Վայոմինգ նահանգում գտնվող 14 մլն դոլար արժողությամբ ռանչո: Մինչդեռ 39-ամյա Քարդաշյանը չորս երեխաների հետ ամուսնուն այցելության է գնում ամսական մեկ անգամ:
Ռեփերն ավելի վաղ այդ մասին ակնարկել էր իր աղմկահարույց թվիթերյան գրառումների շարքում՝ հայտարարելով, որ «իր ընտանիքը պետք է իր կողքին՝ Վայոմինգում ապրի, այլ ոչ թե Լոս Անջելեսում», որտեղ ընթանում են Keeping Up With the Kardashians շոուի նկարահանումները, որտեղ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են հաճախում:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Քարդաշյանն այժմ այն կարծիքին է, որ իրենք միառժամանակ պետք է առանձին ապրեն, քանի դեռ Քանյեն «խելքի չի եկել»: Նշվում է նաև, որ աստղային հայուհին ամուսնուն կոչ է արել հրաժարվել ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցությունից:
«Քիմն ասես թակարդում լինի, նա սիրում է Քանյեին ու կարծում է, որ նա իր կյանքի սերն է, բայց հիմա չգիտի՝ ինչպես վարվել»,-հայտնել է աղբյուրը:
Կարծիքներ