Արթուր Սերոբյանն առաջին գոլն է խփել պորտուգալական Կասա Պիայի կազմում
Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Կասա Պիան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, հյուրընկալվելիս մրցել է «Ռաբո Պեիշեի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տարել։ Գրում է Armsport.am-ը։
Հանդիպման հաշիվը խաղի 27-րդ րոպեին բացել է հենց Արթուր Սերոբյանը․ 20-ամյա հայ հարձակվողն իր առաջին գոլն է խփել պորտուգալական թիմի կազմում։
Սերոբյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Կարծիքներ