Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին յուրօրինակ մեկնաբանությամբ ներկայացրել է իր ազգանունը

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին յուրօրինակ մեկնաբանությամբ ներկայացրել է իր ազգանունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը յուրօրինակ մեկնաբանությամբ է ներկայացրել «Ինտեր»-ի երկրպագուներին իր ազգանունը:

Հայ կիսապաշտպանն իր անվան ամեն մի տառի հետ ներկայացրել է մի բառ, որոնց թվում կա նաև Հայաստան անվանումը:

«Ինտեր»-ը պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր:  Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում