Վարչապետը Արգինա համայնքում ծանոթացել է միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին

Վարչապետը Արգինա համայնքում ծանոթացել է միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին

Արգինա համայնքում ծանոթացա միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին: Այս մասին Ֆեյսնուքի իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախագիծն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ծրագրի» շրջանակում: 
100 աշակերտի համար նախատեսված և 360 քմ ապաստարան ունեցող դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա դեկտեմբերին: Ծրագրի արժեքն է 680 մլն դրամ:

«Հարգանքի տուրք մատուցեցի նաեւ 44-օրյա պատերազմում զոհված հերոսի հիշատակին»,֊ հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում