Բռնցքամարտի կանանց ընտրանու ևս երկու ներկայացուցիչ դուրս մնաց ԱԱ-ից
Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները դուրս մնացին աշխարհի առաջնության հետագա պայքարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Ստամբուլ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը երկրորդ մենամարտում մրեց Ուզբեկստանից Ազիզա Յոկուբովայի հետ և զիջեց 4:1 հաշվով: Գրիգորյանը դուրս մնաց հետագա պայքարից:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 54 կգ քաշային Եկատերինա Սվիչևան երկրորդ մենամարտում պարտություն կրեց թուրք մարզիկ Հադիսե Ակբաշից` 5:0 հաշվով:
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 70 կգ քաշային Անի Հովսեփյանն, ով երկու հաղթանակ է տարել ընթացիկ առաջնությունում:
Կարծիքներ