Ջոկովիչը հաղթեց Հռոմի Մաստերսում

Ջոկովիչը հաղթեց Հռոմի Մաստերսում

Սերբ թենիսիստ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց Հռոմի Մաստերս մրցաշարում և կպահպանի աշխարհի առաջին ռակետի տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ATP  Masters մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում Ջոկովիչը մրցեց հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 1 ժամ 38 րոպե ձգված մրցախաղից հետո սերբ թենիսիստը հաղթեց Ցիցիպասին երկու սեթերի արդյունքում` 6:0, 7:6 հաշվով:

Ջոկովիչի համար այս հաղթանակը 1001-րդ հաղթանակն էր ամբողջ կարիերայի ընթացքում: Այս հաղթանակի շնորհից սերբ թենիսիստը դարձավ Հռոմի մրցաշարի ամենատարեց հաղթողը: Նա 34 տարեկան է (11 ամսական, 13 օրեկան):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում