«Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսից պաշտպանում է առնվազն կես տարի և 100 %-ով պաշտպանում է մահվան ելքով դեպքերից. Գուշչին
Ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսից պաշտպանում է առնվազն վեց ամսով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի` հարուցիչ հանդիսացող միկրոօրգանիզմների ուսումնասիրման լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Գուշչինը:
«Մենք արդեն բավականաչափ տվյալներ ունենք, որ կես տարվա ընթացքում իմունիտետը հաստատ պահպանվում է: Որպեսզի որոշակի համաճարակաբանական վերելք գրանցենք՝ պետք է վերապատվաստվել»,- ասել է մասնագետը` ելույթ ունենալով Соловьёв LIVE յութուբյան ալիքով:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարությունը որոշակի մոտեցումներ է մշակել բնակչության վերապատվաստման հարցում. պիկ շրջանում ամեն վեց ամիսը մեկ, մնացյալ ընթացքում` տարեկան մեկ անգամ:
Գուշչինը հավելել է, որ «Սպուտնիկ V»-ն գործնականում 100 տոկոսով պաշտպանում է կորոնավիրուսով վարակման ծանր և մահացության դեպքերից` չնայած նոր հիմնամանրէներին: Նրա խոսքով` այն արդյունավետ է նաև հնդկական հիմնամանրէի նկատմամբ:
Պատվաստման գործընթացն իրականացվում է ՌԴ-ի բոլոր շրջաններում: «Սպուտնիկ V»-ն գրանցվել է 2020 թվականի օգոստոսին: Ավելի ուշ ստեղծվել են նաև «ԷպիՎակԿորոնա» և «ԿովիՎակ» պատվաստանյութերը:
Կարծիքներ