Դիտված բարձր ջերմաստիճանների և տեղումների անբավարարության հետևանքով հանրապետությունում մշակաբույսերի աճի և զարգացման համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ

Դիտված բարձր ջերմաստիճանների և տեղումների անբավարարության հետևանքով հանրապետությունում մշակաբույսերի աճի և զարգացման համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ

Շաբաթվա ընթացքում շարունակել են գյուղատնտեսական աշխատանքները, եղանակային պայմանները նպաստավոր են եղել այն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հովտային շրջաններում կատարվել են պտղատուների, աշնանացան ցորենի, բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի այգիների, առվույտի և ծխախոտի դաշտերի հերթական սնուցող ոռոգումներ, կորիզավորների բերքահավաք, շարունակվել է խաղողի վազի ծաղկումը:
Արարատում, Եղվարդում աշնանացան ցորենը գտնվել է կաթնային, Մերձավանում՝ մոմային հասունացման փուլերում, լեռնային շրջաններում աշնանացանը հասկակալել է, Գյումրիում՝ ծաղկել։

Գյումրիում, Մարտունիում, Մասրիկում գարնանացան գարին ցողունակալել է, Ապարանում, Շորժայում առաջացել են հանգուցային արմատները։

Գորիսում և Օձունում առաջացել է եգիպտացորենի երրորդից – յոթերորդ տերևը։

Դիտված բարձր ջերմաստիճանների և տեղումների անբավարարության հետևանքով հանրապետությունում մշակաբույսերի աճի և զարգացման համար ստեղծվել է անբարենպաստ պայմաններ, բույսերը լրացուցիչ որռոգման կարիք ունեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում