Կինը երեխային նետել է կենդանաբանական այգու գորշ արջերի վանդակը

Կինը երեխային նետել է կենդանաբանական այգու գորշ արջերի վանդակը

Ուզբեկստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել մի կնոջ դեմ, որն իր երեք տարեկան դստերը նետել է Տաշքենդի կենդանաբանական այգու արջերի վանդակը։ «Գազետա ռու»-ն գրել է, որ այդ մասին ասվում է երկրի գլխավոր դատախազության Telegram ալիքում։

Գործը հարուցվել է «ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի» հոդվածով, այն է՝ հանցագործի համար զոհի ակնհայտ անօգնական վիճակում գտնվելը։ Կնոջը սպառնում է 15-ից 25 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկում։

Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնում են, որ կովկասյան գորշ արջ Զուզուն մետաղյա ճաղերի միջով հետևել է կնոջ գործողություններին։ Հետո դանդաղ իջել է փոսի մեջ, բարձրացել երեխայի մոտ, հոտոտել ու հեռացել է։ Դրանից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները գիշատիչի մոտից հեռացրել են երեխային: Աղջիկը ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Տաշքենդի կենդանաբանական այգին հայտնել է, որ կհոգա տուժածին բժշկական օգնություն ցուցաբերելու բոլոր ծախսերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում