Կարեն Ավագյանն ու Անդրանիկ Կարապետյանը նվաճեցին փոքր ոսկե և բրոնզե մեդալներ. պայքարը շարունակվում է
Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 89 կգ քաշային ծանրորդները: Ա խմբում մրցում են 9 մարզիկներ, որոնց թվում են հայ ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը: Պոկում վարժությունում Կարենն ու Անդրանիկը նվաճել են համապատասխանաբար փոքր ոսկե և բրոնզե մեդալներ, սանձելով 175 և 170 կգ կշռող ծարաձողերը: Կարենը հաջողությամբ կատարել է իր բոլոր մոտեցումները, իսկ Անդրանիկը՝ երկուսը: Առաջին վարժությունից հետո 171 կգ արդյունքով 2-րդ տեղում է վրացի Ռեվազ Դավիտաձեն:
Կարծիքներ