Մեծ Բրիտանիան օգնության փաթեթ է գործարկում Հոնկոնգից վերաբնակեցվածների համար
Մեծ Բրիտանիան խոստացել է 43 միլիոն ֆունտ ստեռլինգ (59 միլիոն դոլար) տրամարդել՝ Հոնկոնգից ժամանող մարդկանց աշխատանք, բնակարան եւ դպրոց գտնելու համար նախաձեռնության շրջանակներում, ինչը թույլ է տալիս միլիոնավոր հոնկոնգցիներին վերաբնակվել՝ նախկին բրիտանական գաղութում Չինաստանի կողմից անվտանգության մասին նոր օրենքների ընդունումից հետո, հայտնում է Reuters-ը:
Հոնկոնգում բարեփոխումների շուրջ Պեկինի հետ սրվող անհամաձայնությունը հանգեցրեց նրան, որ Մեծ Բրիտանիան բացեց իր դռներընավելի քան 5 միլիոն մարդու առջեւ՝ հնարավորություն ընձեռելով նրանց ապրել եւ աշխատել երկրում եւ, ի վերջո, դիմել քաղաքացիություն ստանալու համար:
Հինգշաբթի օրը հայտարարված գումարի մեծ մասը տեղական իշխանությունները կծախսեն նոր ժամանածների համար անգլերենի ուսուցման եւ բնակարանների համար վճարելու համար: Կառավարությունը նաեւ տարածքային 12 վիրտուալ գրասենյակ կբացի՝ առողջապահական հաստատություններում և դպրոցներում գրանցվելու հարցում օգնելու համար:
Այս ծրագրի շրջանակներում նաեւ խորհրդակցություններ կիրականացվեն Բրիտանիայում բիզնեսի վարման վերաբերյալ:
Հունվարից ծրագրի մեկնարկից ի վեր, մարտի 19-ի դրությամբ, մոտ 27.000 մարդ է դիմել նոր վիզա ստանալու համար: Չնայած պահանջարկի ընդհանուր գնահատականներն անորոշ են, հինգ տարվա ընթացքում կառավարությունը 258.000-ից 322.000 դիմորդ է կանխատեսում:
Մեծ Բրիտանիան կարծում է, որ Չինաստանի անվտանգության օրենքները եւ ժողովրդավարական բարեփոխումները Հոնկոնգում խախտել են 1997 թվականին ընդունված քաղաքը Չինաստանին փոխանցելու մասին համաձայնագրի պայմանները:
Կարծիքներ