Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է մալուխի վնասվելու պատճառով
Փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը․
«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները։ Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրությունում։
Կարծիքներ