Դրոյի փողոցում ավտոմեքենան բախվել է սուպերմարկետի պարսպի պատին. պատը մասամբ փլուզվել է

Դրոյի փողոցում ավտոմեքենան բախվել է սուպերմարկետի պարսպի պատին. պատը մասամբ փլուզվել է

Հունիսի 25-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի» սուպերմարկետի հետնամասում աղբատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դրոյի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Գ․, ծնված 1993 թ․) բախվել է «Երևան Սիթի» սուպերմարկետի պարսպի պատին, ինչի հետևանքով պատը մասամբ փլուզվել է (մոտ 8 քմ), պատի վրայով անցնող գազատար խողովակը թուլացել, կախվել է ավտոմեքենայի վրա. գազի արտահոսք չի հայտնաբերվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության և ոստիկանության աշխատակիցների մոտենալը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում