Ակնալիճ գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։30-ին Արմավիրի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։58-ին, մարվել՝ 06։55-ին։ Շինարարների փողոցում այրվել է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր։
Կարծիքներ