Մուիֆա թայֆունը մոտենում է հարավային Ճապոնիային

Հինգշաբթի Խաղաղ օվկիանոսում առաջացած «Մուիֆա» թայֆունը սեպտեմբերի 10-ին կարող է հասնել Ճապոնիայի հարավ՝ փոթորիկների և հորդառատ անձրևների պատճառ դառնալով տարածաշրջանում: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ թայֆունի ներսում քամու արագությունը 18 մ/վ է, պոռթկումները՝ մինչև 25 մ/վ։
Սեպտեմբերի 3-ին հարավային Ճապոնիայի ավելի քան 100.000 բնակիչ տեղական իշխանություններից շտապ տարհանման հանձնարարական են ստացել Հինամնոր թայֆունի մոտենալու պատճառով:
Կարծիքներ