Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում

Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց է քվեարկել երկու ընթացող Պետդումայի ընտրություններում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Երկրի ղեկավարը կոչ է արել ռուսաստանցիներին նույնպես մասնակցել ընտրություններին և նշել է՝ ակնկալում է, որ նրանք ակտիվ կարտահայտեն իրենց դիրքորոշումը։

«Այսօր մեր երկրում սկսվել է 8-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրության եռօրյա քվեարկությունը։ Ինչպես տեսնում եք, սանիտարական սահմանափակումների պայմաններում ես իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ առցանց՝ էլեկտրոնային ձևաչափով»,- ասել է Պուտինը։

Երեքշաբթի պետության ղեկավարն ինքնամեկուսացվել է, քանի որ մինչ այդ շփվել է կորոնավիրուսով վարակված աշխատակցի հետ: Ինչպես նշել է Պեսկովը, Պուտինը միանգամայն առողջ է։ Դումայի քվեարկության միասնական օրն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում