Արցախում շինաշխատանքներին իրանական անձնագրերով ադրբեջանցիների մասնակցելու լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Արցախում շինաշխատանքներին իրանական անձնագրերով ադրբեջանցիների մասնակցելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:
«Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։
Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն»,- նշված է հաղորդագրությունում:
Կարծիքներ