Վեդիում Իրան գնացող Թուրքիայի քաղաքացի ամուսիններին «բացահայտելով»՝ աղմուկ են բարձրացրել, սկսվել է քաշքշուկ. ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում

Վեդիում Իրան գնացող Թուրքիայի քաղաքացի ամուսիններին «բացահայտելով»՝ աղմուկ են բարձրացրել, սկսվել է քաշքշուկ. ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում

Երեկ երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում հայերի ու օտարերկրացիների միջև միջադեպ է գրանցվել։

Համացանցում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էր, որ միջինից բարձր տարիքի, ոչ տեղացի երկու քաղաքացիների մասնակցությամբ ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել։ Ոստիկանությունից Civic.am-ին փոխանցեցին, որ գիշերը ժամը 23-ին Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում միջադեպ է տեղի ունեցել օտարերկրացի երկու քաղաքացիների մասնակցությամբ։

Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ նշված 2 քաղաքացիները ամուսիններ են, Թուրքիայի հանրապետության քաղաքացիներ։ Այս պահին միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Թուրքիայի քաղաքացիները ուղևորվելիս են եղել Իրան։ Վեդիում կանգնել են խանութի մոտ, գնումներ կատարելու, հանգստանալու համար։ Տեղի բնակիչները հասկացել են, որ օտարերկրացիները թուրք են, վիճաբանություն է սկսվել, որից հետո՝ քաշքշուկ։ Մեր տեղեկություններով՝ թուրք կինը նաև վնասվածք է ստացել, որից հետո ժամանել են իրավապահները ու հանդարտեցրել իրավիճակը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում