ՊԵԿ. «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը
Համակարգի ներդրման ամբողջական գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:
Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: Էլեկտրոնային հարթակի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի էլեկտրոնային հարթակ և դրանք կիրականացվեն առցանց:
Կարծիքներ