Հացիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով ավարտվել է 1950թ. կառուցված շենքի տանիքի վերանորոգումը
Հացիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով ավարտվել է 1950 թվականին կառուցված 16-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 2-րդ բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգումը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Միսակ Մարգարյան» ԱՁ-ի կողմից: Ծրագրի շրջանակում կատարվել են քայքայված տանիքի քանդման և նորի կառուցման աշխատանքներ, որոնց արդյունքում բարելավվել է 16 բնակարան ունեցող կառույցի վիճակը և երկարաձգվել շահագործման հնարավորությունը:
Կարծիքներ