Երևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող Yutong տրոլեյբուսն ու թեթև մարդատար մեքենան

Երևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող Yutong տրոլեյբուսն ու թեթև մարդատար մեքենան

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, Միկոյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, Սյունիքի մարզի բնակիչ 59-ամյա Արթուր Ա․-ի վարած Yutong մակնիշի՝ «Տ5» երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Երևանի բնակիչ 36-ամյա Աննա Ա․-ի վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհին առկա մերկասառույցն է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում