Արցախի Ազգային ժողովում մեկնարկել են լսումներ՝ լեզվի մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ
Մարտի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Լսումները նախագահում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:Նրա խոսքով՝ նախագծի հանրային լայն քննարկում ունենալու մասին: Համաձայն օրինագծի համահեղինակների ներկայացրած հիմնավորումների՝ օրենքում փոփոխություններն ու լրացումները բխում են՝ առավելապես. «հաշվի առնելով Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցությունը»:
Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, օրինագծի համահեղինակ Մետաքսե Հակոբյանը ողջունելով ԱրՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների բաց նամակում ներկայացված տեսակետը, ըստ որի առաջարկվում է ռուսերենն ընդունել որպես աշխատանքային լեզու, որը կարող է գործածվել պետական և այլ հաստատություններում: Համահեղինակը հավաստիացրեց,որ առաջարկը կքննարկվի և հաշվի կառնվի վերջնական տարբերակը մշակելիս: Նման առաջարկ եղավ նաև «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության կողմից:
Լսումներն ընթացել են պատգամավորների և շահագրգիռ անձանց հարց ու պատասխանի ձևաչափով:
Մտքերի փոխանակության ընթացքում առաջարկներ եղան օրինագծի ձևակերպումները դարձնել առավել հստակ, կոնկրետ, համոզիչ փաստարկներով, իսկ հանրությանը ներկայացնել հասկանալի և ըմբռնելի հիմնավորումներ: Արցախի Հանրապետության ԿԳՍՄ նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանն ողջունելով նման կենսական հարցի հանրայնացումը, ինչպես նաև հասարակության և շահագրգիռ անձանց ակտիվությունը, առաջարկել է ռուսերենին տալ ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ:
Լսումների ավարտին Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Լեզվի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումները շարունակվելու են հանձնաժողովային և ավելի լայն շրջանակներում:
Լսումներին ներկա էին ԱԺ նախագահը, պատգամավորներ, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք, ԱԺ-ում արտադրական փորձուսուցում անցնող ուսանողներ:
Կարծիքներ