Մեսսին չի վերադառնա «Բարսելոնա», եթե Պիկեն մնա թիմում

Մեսսին չի վերադառնա «Բարսելոնա», եթե Պիկեն մնա թիմում

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է այս ամառ վերադառնալ «Բարսելոնա», գրում է լրագրող Մարկ Մարբան։

35-ամյա արգենտինացին չի ցանկանում մնալ փարիզյան ակումբում, երբ ավարտվի պայմանագրի ժամկետը։

Սակայն Մեսսին ունի մեկ․ պաշտպան Ժերար Պիկեն պետք է հեռանա թիմից։

Ֆուտբոլիստների հարաբերությունները վերջին տարիներին շատ են վատացել։ Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ նրանք նույնիսկ միմյանց հետ չեն խոսել կատալոնական թիմում Մեսսիի վերջին մրցաշրջանում։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականի ամռանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում