Էրդողանը մեղադրել է Հայաստանին և Մինսկի խմբի եռանախագահությանը
ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ընթացող ռազմագործողություններից։
Էրդողանը Հայաստանն անվանել է տարածաշրջանի «խաղաղությանը և կայունությանն ուղղված սպառնալիք»։ Փորձել է վստահեցնել, որ թուրք ժողովուրդը նախկինի նման իր բոլոր հնարավորություններով ադրբեջանցի եղբայրների կողքին է։
Էրդողանը մեղադրանքներ է հասցեագրել միջազգային հանրությանը և Մինսկի խմբի եռանախագահությանը։ Առաջինին քննադատել է երկակի ստանդարտներ կիրառելու, իսկ երկրորդին՝ 30 տարի շարունակ ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը չհասնելու մեջ։
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել «Մեկ ազգ երկու պետություն» լինելու գաղափարը։
Կարծիքներ