Opel-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և առջևի հատվածով մխրճվել ճամփեզրի առվակում

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 05։10-ի սահմաններում Վայոձ Ձորի մարզի բնակիչ 34-ամյա Արտակ Ստեփանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և առջևի հատվածով մխրճվել ճամփեզրի առվակում, հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոպվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Կարծիքներ