Փաշինյանի Մոսկվա այցի ամսաթիվը դեռևս հայտնի չէ․ Պեսկով

Փաշինյանի Մոսկվա այցի ամսաթիվը դեռևս հայտնի չէ․ Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ամսաթվի շուրջ դեռևս պայմանավորվածություն չկա, սակայն կա պայմանավորվածություն, որ այն կկայանա մոտ ժամանակներս, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Ամսաթիվը դեռևս կոնկրետ որոշված ​​չէ։ Նախագահի և վարչապետի միջև, ինչպես նախկինում, կա ըմբռնում և պայմանավորվածություն, որ այդ այցը կկայանա մոտ ժամանակներս»,- այսօր լրագրողներին ասել է Պեսկովը։

 

Կրեմլի ներկայացուցիչը կրկին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխան իրավունքներին, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև հարցում։ «Եվ շատ կարևոր է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը հակասության մեջ չմտնի մեզ բոլորիս համար կարևոր այս ինտեգրացիոն միավորման կանոնների, նորմատիվների և սկզբունքների հետ»,- ընդգծել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում