Հայաստան–Մեծ Բրիտանիա․ COP17-ին ընդառաջ՝ համագործակցության խորացման շուրջ քննարկում

 Հայաստան–Մեծ Բրիտանիա․ COP17-ին ընդառաջ՝ համագործակցության խորացման շուրջ քննարկում

Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի պետքարտուղար Դեյմ Անջելա Իգլի հետ քննարկել ենք բնապահպանական օրակարգի շրջանակում հայ-բրիտանական համագործակցության հետագա խորացման և առաջիկա COP17-ի շուրջ համատեղ աշխատանքի հարցերը։

Ներկայացրել եմ COP17-ի նախագահության առաջնահերթությունները:

Կարևորել եմ Միացյալ Թագավորության ակտիվ քաղաքական և փորձագիտական մասնակցությունը COP17-ին և մեր թիմերի միջև սերտ համակարգման շարունակականությունը՝ համաժողովին ընդառաջ և դրա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում