Լոնդոնը ճանաչվել է բիզնեսի համար ամենագրավիչ քաղաքը
Լոնդոնը ճանաչվել է բիզնեսի համար ամենագրավիչ քաղաքը՝ ըստ Henley & Partners խորհրդատվական ընկերության կողմից իրականացված վերլուծության, գրում է Коммерсантъ-ը։
Համեմատվել են աշխարհի 25 քաղաքներ, որտեղ գործում են ներդրումների դիմաց կացության թույլտվություն տրամադրելու ծրագրեր։
Յուրաքանչյուր քաղաք գնահատվել է 10 բալանոց համակարգով, եւ միավորները ձեւավորվել են՝ հաշվի առնելով այդ քաղաքի բարեկեցության, կրթության եւ անվտանգության մակարդակը։
Լավագույն տասնյակում են նաև Նյու Յորքը, Սիդնեյը, Սինգապուրը, Ցյուրիխը, Լոս Անջելեսը, Բարսելոնան, Հոնկոնգը, Վիեննան և Տորոնտոն:
Կարծիքներ