Հռոմի պապը պատվաստանյութերը մարդկության բարեկամ է անվանել
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր տարակուսանքն է հայտնել այն փաստի առթիվ, որ շատ մարդիկ, այդ թվում և որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա լրագրողների հետ խոսել է ինքնաթիռում՝ Սլովակիայից վերադառնալու ճանապարհին:
«Դա տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստանյութերի հետ բարեկամության պատմություն ունի: Մանուկ տարիքում մենք պատվաստվում ենք կարմրուկի, պոլիոմելիտի դեմ, բոլորը պատվաստվում են, և ոչ ոք ոչինչ չի ասում»,- նշել է Ֆրանցիսկոսը, ով անձամբ կորոնավիրուսի դեմ պատվաստված է և հաճախ է կոչ անում մարդկանց անել նույնը:
Կարծիքներ