Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է

Ղրիմի կամրջով երթևեկությունը վերականգնվել է

Կերչի նեղուցի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով երկու ուկրաինական հրթիռ է խոցվել, կամուրջը չի վնասվել։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Telegram-ի ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Հանրապետության ղեկավարը խնդրել է հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին։

Ավելի ուշ Ղրիմի օպերատիվ շտաբից հայտնել են, որ կամրջով երթևեկությունը վերականգնվել է:

Մինչ այդ հաղորդվում էր, որ կամրջի վրա ծխապատ է ստեղծվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում