Օլիմպիական խաղեր. Արթուր Դալալոյանը կմասնակցի բազմամարտի եզրափակիչ փուլին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հաղթահարել է Տոկիոյի օլիմպիական խաղերի մարմնամարզության բազմամարտի որակավորման փուլը և կշարունակի պայքարը եզրափակիչում:
Մեր հայրենակիցը վեց վարժությունների արդյունքներով վաստակել է 85.957 միավոր և գրավել 6-րդ տեղը: Հուլիսի 28-ին նա լավագույն ությակի հետ կպայքարի օլիմպիական մեդալների համար: Ավաղ, հայազգի մարմնամարզիկին չհաջողվեց մտնել առանձին մրցաձևերի եզրափակիչ:
Նշենք, Արթուր Դալալոյանը երեք ամիս առաջ լուրջ վնասվածք էր ստացել, սակայն կարճ ժամկետում կարողացել էր ապաքինվել և պատրաստվել տարվա կարևորագույն մրցումներին:
Կարծիքներ