Երևան-Իջևան ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները Սևանի ԲԿ-ում են
Հուլիսի 4-ին, ժամը 21։59-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա քեմրի» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները տեղափոխվել են Սևանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
Կարծիքներ