«Լի» փոթորիկը Կանադայի ափեր կհասնի սպասվածից գրեթե մեկ օր շուտ
Ատլանտյան օվկիանոսում գոյացած «Լի» փոթորիկը Կանադայի ափեր կհասնի սեպտեմբերի 16-ի շաբաթ օրվա առաջին կեսին, այլ ոչ թե սեպտեմբերի 17-ի գիշերը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր։ Այս մասին հայտնել է Կանադայի Ազգային Եղանակային Բյուրոն։
Այս դեպքում աղետի էպիկենտրոնում քամու արագությունը կհասնի 33 մ/վրկ-ի, ինչը կհամապատասխանի Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակով առաջին կատեգորիային։
Փոթորիկի ուժգնությունը ներկայումս գնահատվում է որպես Սաֆֆիր-Սիմփսոնի սանդղակի 1-ին կատեգորիա: Քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 38 մ/վրկ-ի։ Այն շարժվում է ԱՄՆ-ի արևելյան ափով դեպի Կանադա։
Կարծիքներ