Հերաթում զինված բախումների հետևանքով առնվազն 17 մարդ զոհվել է

Հերաթում զինված բախումների հետևանքով առնվազն 17 մարդ զոհվել է

Առնվազն 17 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, զոհվել են Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերաթ քաղաքում արմատական ​​թալիբան շարժման կազմավորումների և զինված խմբավորման միջև բախումների հետևանքով։ Այս մասին կիրակի հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական Ettelaat թերթին:

Քաղաքի փողոցներում կրակոցները սկսվել են ճաշի ժամանակ և շարունակվել ողջ օրվա ընթացքում։ Մահացածների թվում կա յոթ երեխա և երեք կին: Բացի այդ, մի քանի խաղաղ բնակիչ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Ինչպես նշում է թերթը, սա առաջին նման զինված բախումներն են Հերաթում՝ օգոստոսի 12-ին թալիբների կողմից քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում