Եգիպտոսում առաջին անգամ Օմիկրոն շտամ է հայտնաբերվել
Կահիրեի օդանավակայանում արտերկրից ժամանած 3 անձանց մոտ հաստատվել է Օմիկրոն շտամով վարակում։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության խոսնակ Հուսամ Աբդել Գաֆարը, փոխանցում է Shorouk News-ը։
Նա նշել է, որ երկու վարակակիրների մոտ որևէ ախտանշան չի դրսևորվում։ Երրորդ ճանապարհորդի մոտ առկա են թույլ արտահայտված ախտանշաններ։ Հիվանդությունն ընթանում է թեթև։ Նրանք մեկուսացված են, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ՝ նրանց հետ շփումները բացառելու նպատակով։
Երեկ Օմիկրոնի առաջին դեպքն էր գրանցվել Լեհաստանում։
Կարծիքներ